Նեթանյահուն Պուտինից ազգային անվտանգության պաշտպանության դասեր պետք է վերցնի. իսրայելցի պաշտոնյա
International newsԻսրայելի նախկին ԱԳ նախարար Ավիգդոր Լիբերմանը իսրայելական 103 FM ռադիոկայանի եթերում հայտարարել է, որ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն սովորելու բան ունի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից, հատկապես ազգային անվտանգության շահերի պաշտպանության հարցում:
«Ես վարչապետին և պաշտպանության նախարարին կուղարկեի Մոսկվա` Պուտինի մոտ դասընթացի: Այդ ժամանակ նրանք կսովորեին պաշտպանել ազգային անվտանգության շահերը», - իսրայելցի պաշտոնյային մեջբերում է ТАСС-ը:
Ավելի վաղ Բենյամին Նեթանյահուն նախարարների առաջ ելույթ ունենալիս ասել է, որ Իսրայելը կանգնած է «անհատական ահաբեկչության, սպառնալիքի առաջ»: