Լեսթերը սահմանել է Պրեմիեր լիգայի լավագույն ռմբարկուի հրաժարագինը
Sport«Լեսթեր Սիթին» սահմանել է Պրեմիեր լիգայի լավագույն ռմբարկու Ջեյմի Վարդիի հրաժարագինը։
Ինչպես տեղեկացնում է «The Telegraph»-ը, անգլիական ակումբը մտադիր չէ հրաժարվել հարձակվողից, սակայն այլ ակումբների կողմից հետաքրքրության պատճառով նրա հրաժարագինը սահմանել է 30 մլն ֆունտ ստերլինգ։ Այդ գումարի շնորհիվ «աղվեսները» մտադիր են կանգնեցնել հավանական գնորդներին։
«Լեսթերի» հետ Վարդիի գործող պայմանագիրն ավարտվում է 2017 թվականին։