ՄԱԿ-ի՝ կլիմային նվիրված խորհրդաժողովը վճռելու Է մարդկության ճակատագիրը. Օլանդ
International newsՄԱԿ-ի՝ կլիմային նվիրված խորհրդաժողովի օրակարգում, որը բացվում Է Փարիզի Լե Բուրժե արվարձանում, դրված Է մարդկության հետագա ճակատագիրը: Այս կարծիքը, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը՝ նոյեմբերի 30-ին «Վեն մինուտ» թերթում հրապարակված հարցազրույց ում:
«ՄԱԿ-ի՝ կլիմային նվիրված խորհրդաժողովի օրակարգում մարդկության ճակատագիրն Է: Փարիզում տեղի ունեցած ահաբեկչական գործողություններից հետո մեզ անհրաժեշտ Է շտապ կարգով պատասխան տալ այդ հիմնախնդրին, բայց նաեւ այլ, ավելի երկարաժամկետ խնդիրների»,- հայտարարել Է Օլանդը:
Նա հույս Է հայտնել, որ Լե Բուրժեում հավաքված 150 երկրների ներկայացուցիչները «կհավաստեն իրենց համերաշխությունը Ֆրանսիայի հետ», բայց նաեւ «ամենայն պատասխանատվությամբ որոշումներ կընդունեն կլիմայի տաքացման դեմ պայքարի ոլորտում»:
«Պատմությունը խստիվ կդատապարտի պետությունների ու կառավարությունների ղեկավարներին, եթե նրանք չընդունեն հարկավոր որոշումները: Մոլորակի վրա տեղի ունեցողի համար պատասխանատու են բոլոր երկրները, բայց առաջին հերթին նրանք, որոնք առավել մեծ քանակությամբ ածխաթթու գազ են արտանետում մթնոլորտ»,-ընդգծել Է Ֆրանսիայի նախագահը:
Նա հիշեցրել Է, որ նպատակը Երկրագնդի կլիմայի տաքացումը երկու աստիճանով սահմանափակելն Է: «Մեր որդիների ու մեր թոռների կյանքն ավելի դժվարին ու վտանգավոր կլինի, եթե մենք դա չանենք»,-հավելել Է Օլանդը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: