ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ ֆուտբոլի հավաքականը դարձավ չեմպիոն (լուսանկարներ)
SportՀՀ Ֆինանսաբանկային և հեռահաղորդակցության ընկերությունների միջև կայացած մինի-ֆուտբոլի 19-րդ ՖՀՄՖ ԼԻԳԱ-ի սիրողական առաջնության եզրափակչում լավ խաղի շնորհիվ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ ֆուտբոլի թիմը, մրցակցին հաղթելով 5:3 հաշվով, հերթական անգամ դարձավ առաջնության հաղթող:

19-րդ սիրողական առաջնության լավագույն ռմբարկու ճանաչվեց Սերգեյ Մկրտչյանը, ով առաջնության ընթացքում հակառակորդների դարպասն էր ուղարկել 15 գնդակ:

