«Բորուսիա»-ն անթերի խաղ ցուցադրեց. Թոմաս Տուխել
SportԴորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելի կարծիքով «Բորուսիա»-ն «Շտուտգարդ»-ի դեմ խաղում անթերի հանդես եկավ:
«Մենք գիտեինք, որ, մրցակիցը շատ ուժեղ է հարձակման գծում և և գիտեինք նաև, որ մեզ բարդ խաղ է սպասվում: Գոլը մեզ վստահություն տվեց: Երկրորդ խաղակեսում «Բորուսիա»-ն անթերի խաղ ցուցադրեց: Ոչ մի գոլային պահ թույլ տվեցինք մրցակցին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել է Տուխելը:
Ֆուտբոլի Գերմանիայի առաջնության 14-րդ տուրի շրջանակներում Դորտմունդի «Բորուսիա»-ն գերազանցեց «Շտուտգարդ»-ին (4-1): Դորտմունդյան ակումբը խաղի հաշիվը բացեց մեկնարկից երկու րոպե անց: Գոլի հեղինակ դարձավ Գոնսալո Կաստրոն: «Բորուսիա»-ն հաշիվը կրկնապատկեց խաղի 19-րդ րոպեին` գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը: Առաջին կեսի ավարտին «Շտուտգարդ»-ը կրճատեց հաշվի տարբերությունը: Դանիել Դիդավին գոլը խփեց 40-րդ րոպեին: Երկրորդ կեսում «Բորուսիա»-ի առավելությունը գոլի վերածվեց 66-րդ րոպեին`ինքնագոլի հեղինակ դարձավ Գեորգ Նիդերմայերը: Պիեռ Էմերիկ-Օբամեյանգը խաղավարտի մոտ դարձավ նաև դուբլի հեղինակ: