ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը գրում է, որ Reuters լրատվական գործակալության մասնագետների կողմից համաշխարհային նավթի շուկայում անցկացրած ուսումնասիրությունների համաձայն, աշխարհում նավթի գները հասել են երկու տարվա նվազագույնին, ընդ որում, Brent մակնիշի նավթի գինը հասել է 97 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։ WTI հյուսիսամերիկյան նավթի գինը հասել է 91.2 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։ Նշվում է, որ գների անկման պատճառն աշխարհի ամենաարագ զարգացող տնտեսության՝ Չինաստանի դանդաղ զարգացման տեմպերն են։ Այդ երկիրը համարվում է աշխարհում ա ամենաշատ էներգակիրներ սպառող երկներից մեկը: Նավթարդյունահանող երկրների կարտելի՝ ՕՊԵԿ-ի անդամ երկրների նավթարդյունաբերության նախարարները հայտարարել են, որ չեն պատրաստվում նվազեցնել նավթի արդյունահանման ծավալները, քանի դեռ գինը չի հասել 85 դոլարի։