Նեթանյահուն և Աբբասը վերջին 5 տարում առաջին անգամ միմյանց ձեռք են սեղմել
International newsԻսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն և Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբբասը վերջին հինգ տարիների ընթացքում առաջին անգամ միմյանց ձեռք են սեղմել` Փարիզում ընթացող ՄԱԿ-ի՝ կլիմայի հարցերին նվիրված համաշխարհային խորհրդաժողովի շրջանակներում:
Ինչպես հաղորդում է Արմենպրեսը` վկայակոչելով DPA գործակալությունը, Նեթանյահուն և Աբբասը համաշխարհային առաջնորդների համատեղ լուսանկարում կանգնել են կողք կողքի: Վերջին անգամ Պաղեստինի և Իսրայելի առաջնորդները ձեռքսեղմումով են փոխանակվել 2010 թվականին: