Դիարբեքիրում Ղուրանի դասերին մասնակցող վեց երեխա հրդեհից զոհվել է
International newsԴիրաբեքիրի Քուլփ գավառի Քարաաղաչ գյուղի այն շինությունում, որտեղ երեխաներին Ղուրանի դասեր են տրվում, մեծ հրդեհ է բռնկվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը: Հրդեհի հետևանքով 6 աշակերտ զոհվել է, 3-ը՝ վիրավորվել:
Թեև դեռևս հստակ չէ, թե որն է հրդեհի առաջացման պատճառը, սակայն քննարկվող տարբերակներից մեկն էլեկտրական տաքացուցչից հրդեհի բռնկումն է: