Վրաստանի պաշտպանության նախարարը մեկնում է Ադրբեջան
International newsՎրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշվիլի գլխավորությամբ պատվիրակությունը պաշտոնական այցով դեկտեմբերի 2-ին կմեկնի Ադրբեջան:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները` հղում կատարելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը:
Նշվում է, որ այցի շրջանակում, որը պետք է տեւի մինչեւ դեկտեմբերի 3-ը, Ադրբեջանի ռազմական գերատեսչությունում մի շարք հանդիպումներ ծրագրվում են: