Yerevan, 26.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Իրանական մամուլն անդրադարձել է Ադրբեջանում ընթացող հակաիսլամական գործողություններին

International news

Իրանական մամուլը Բաքվի Նարդարան ավանում շիա իսլամականների դեմ իշխանությունների ճնշումները բնութագրել են որպես շիաների դեմ ուղղված «խաչակրած արշավանք»:

Նարդարանյան իրադարձություններին անդրադարձել են իրանական առաջատար Mehrnews, Shiasay.com, pajvak.comtnews.irjazzservices.net եւ այլ ԶԼՄ-ներ:

Բոլոր հոդվածներում իրանական մամուլը Նարդարանում ոստիկանության եւ բնակչության միջեւ բախումներում զոհված քաղաքացիներին նահատակներ է ներկայացրել, իսկ Ադրբեջանի շիաների ձերբակալված առաջնորդ Թալե Բաղիրզադեին` իսլամական արժեքների համար պայքարող հերոս:

Իրանի խորհրդարանի անվտանգության եւ արտաքին քաղաքականության գծով հանձնաժողովի փոխնախագահ Մանսուր Հագիգաթփուրը Նարդարանի բնակիչներին կոչ է արել ակտվիանալ ոստիկանության հետ օրերս տեղի ունեցած բախումից հետո (iran.ru):

«Ադրբեջանի իշխանությունները պետք է դաս քաղեն տարածաշրջանի բռնապետերի ճակատագրերից», -ասել է նա:

Իրանցի բարձրաստիճան պաշտոնյան ասել է, որ Ադրբեջանը մի կողմից ազատություն է տալիս համասեռամոլներին, իսկ մյուս կողմից` շիաների նկատմամբ բռնություն կիրառում: Նրա խոսքով նման գործողությունները վատ հետեւանքներ կունենան:

Նոյեմբերի 27-ի կեսօրին նամազի ժամանակ իրավապահները ներխուժել են Նարդարանի շիաական «Իմամ Հուսեին» մզկիթ, հայհոյանքներ տեղացել այնտեղ գտնվողների հասցեին, բռնություններ գործադրելով ձերբակալել Ադրբեջանի շիաների առաջնորդ Թալե Բաղըրզդեին եւ եւս 14 հավատացյալների: Ոստիկանների գործողությունները զայրացրել են Նարդարանի բնակիչներին: Նրանց եւ ոստիկանության միջեւ բախումներ են սկսվել: Փոխհրաձգությունների հետեւանքով երկու ոստիկան եւ 5 բնակիչներ սպանվել են:

Հաջորդ օրերին իսլամիստների եւ ոստիկանության միջեւ բախումներ են սկսվել նաեւ Ադրբեջանի շրջաններում` Գյանջայում, Լենքորանում եւ այլ քաղաքներում:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հրամանագրով ՆԳՆ-ը ներքին զորքեր է մտցրել Բաքվից մոտ 30 կմ դեպի հյուսիս գտնվող Նարդարան ավան, որոնք այսօր ժամը 08:00-ին հատուկ գործողություններ են սկսել ավանում` նպատակ հետապնդելով կարգ ու կանոն հաստատել ավանում եւ բնակիչներից առգրավել զենք, պայթուցիկներ եւ պայթող սարքավորումներ:

Նարդարանի ավագանու խորհրդի նախագահ Նաթիգ Քերիմովը «Թրենդ»-ին հայտնել է, որ ներկայում ավանում են գտնվում ներքին զորքերի, ՆԳՆ-ի աշախատակիցներն ու ոստիկանությունը, ոչ մեկին թույլ չեն տալիս դուրս գալ տանից, դրսի հետ կապ չունեն, անջատվել է նաեւ հեռախոսակապը:

Ադրբեջանի ՆԳՆ-ը եւ գլխավոր դատախազությունը միջադեպի առնչությամբ հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ ավանի շիա առաջնորդները ծրագում են բռնությամբ փոխել սահմանադրական կարգը եւ երկրում շարիաթի նոր օրենքներ մտցնել, ինչի նպատակով նրանք ստեղծել են «Մուսուլմանական միասնություն» անվամբ շարժում, սկսել են իրենց կողմնակիցներ հավաքագրել Բաքվում եւ երկրի շրջաններում եւ մատակարարել նրանց զենքով եւ պայթուցիկ նյութերով:

«Բացի այդ խումբը Նարդարան ավանում անօրինական հավաք է անցկացրել` քննարկելով իշխանությանն անհնազանդության ակցիայի կազմակերպում եւ թռուցիկներ բաժանել բնակչությանը եւ որոշել է պետական չինովնիկների ցուցակը, որոնց դեմ ահաբեկչական գործողություներ էր նախապատրաստվում», -նշվել էր հայտարարության մեջ:

Ադրբեջանում իրադրությունը բարդանում է նրանով, որ դեկտեմբերի 2-ին շիաները, որոնք կազմում են Ադրբեջանի բնակչության 60 տոկոսից ավելին, նշում են Իմամ Հուսեյնի սուգի 40-րդ օրը:

Նարդարանի Իմամ Հուսեյնի մզկիթը հանդիսանում է գլխավոր կենտրոնը, որտեղ Աբշերոնի բնակիչներն ավանդաբար նշում են այդ օրը: Ամեն տարի արարողությանը հավաքվում է 20-30 հազար մարդ: Այս տարի այդ սուգը համընկնում է Նարդարանում ոստիկանության հետ օրորդ տեղի ունեցած բախումներում զոհված քաղաքացիների հուղարկավորության հետ:

Ոստիականության հետ բախումները հատուկ իմաստ են ձեռք բերում այն առումով, որ տեղացիները պատմական զուգահեռներ են անցկացնում` համեմատելով 1400 տարի առաջ Իմամ Հուսեյնի ստոր սպանությունն այսօրվա իրադարձությունների հետ:

AraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange 2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care Center