Կլոպ. Ջերրարդը լավ մարզավիճակում է, բայց «Սաութհեփթոնի» դեմ չի խաղա
Sport«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլիոպը նշել է, որ թիմի նախկին ավագ Սթիվեն Ջերրարդը, ով հանդես է գալիս «Լոս Անջելես Գելաքսիի» կազմում, իսկ երեկվանից մարզավիճակը պահելու համար մարզվում է «մերսիսայդցիների» կազմում, գերազանց մարզավիճակում է։
-Ջերրարդը լավ վիճակում է, բայց «Սաութհեմփթոնի» դեմ գավաթային հանդիպմանը չի մասնակցի։ Մարզման սկզբից առաջ ես հանդերձարանում թիմին ասացի՝ այն, որ Սթիվենը մարզվում է մեզ հետ, միանգամայն նորմալ է։ Եթե դու ակումբի համար այնքան բան ես արել, որքան Ջերրարդը, ապա «Լիվերպուլի» դռները քո առաջ միշտ բաց կլինեն։ Դա կարևոր ուղերձ է ներկա ֆուտբոլիստների համար. եթե դու հավատարիմ ես ակումբին, ապա միշտ կարող ես վերադառնալ,-Կլոպի խոսքն է մեջբերում «Լիվերպուլի» պաշտոնական կայքը։