ՌԴ-ն հրապարակել է Թուրքիայից ներմուծման համար արգելված գյուղմթերքների ցանկը
International newsՌուսաստանի Դաշնության կառավարությունը 2016 թվականի հունվարի 1-ից արգելելու է Թուրքիայից ՌԴ մի շարք սննդամթերքների ներկրումը: Այսպես, Թուրքիան ՌԴ չի կարողանա արտահանել նարինջ, մանդարին, խաղող, տանձ, ծիրան, դեղձ և նեկտարին, սալոր, ելակ:
Սահմանափակումների ցանկում ընդգրկվել է նաև բանջարեղեն` լոլիկ, վարունգ, ծաղկաղամբ, բրոկոլի, սոխ:
Այդ մասին տեղեյկացրել է ՌԴ կառավարությունը` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` Թուրքիայի դեմ տնտեսական պատժամիջոցներ կիրառելու հրամանագրի համաձայն:
Բացի այդ, արգելքն առնչվում է նաև սառեցված մսամթերքին և տնական հավերին, թարմ թուրքական մեխակներին ու աղին: