Ալոնսո. «Ռեալում» գիտեն. որ «Բարսելոնայից» կրած պարտության նման խաղեր երբեմն լինում են
SportՄադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Խաբի Ալոնսոն, ով այժմ հանդես է գալիս Մյունխենի «Բավարիայում», կարծիք է հայտնել, որ մարդիդցիները պայքարելու են Իսպանիայի չեմպիոնի կոչման համար՝ չնայած Պրիմերայի 12-րդ տուրում «Բարսելոնայից» կրած 0:4 հաշվով պարտությանը։
-Հասկանո՞ւմ եք, «Ռեալը» մեծ ակումբ է։ Իսկ յուրաքանչյուր մեծ ակումբ անհաջող հանդիպումներից հետո քննադատության տարափի տակ է ընկնում։ Բայց թիմը բավական փորձառու է և գիտի, որ նման բաներ երբեմն պատահում են։ Մինչև մրցաշրջանի ավարտը դեռ շատ երկար ժամանակ կա, շատ բան կարող է տեղի ունենալ։ «Ռեալը» լավ խաղացողներ ունի, լավ թիմ։ Նրանք ունակ են այդ տիտղոսը նվաճելու,-ասել է Ալոնսոն։