Բենիտես. Խամեսի հետ կոնֆլիկտ չունեմ
SportՄադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը հերքել է շշուկները, թե կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսի հետ տարաձայություններ ունի։ Ավելի վաղ իսպանական լրատվամիջոցները հաղորդել էին, որ Խամեսը քննադատել է Բենիտեսին՝ համարելով, որ նա իր հանդեպ անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել Իսպանիայի առաջնության 13-րդ տուրի՝ «Էյբարի» դեմ խաղում (2:0)։
-Խամեսը շատ է բացակայել վնասվածքի պատճառով։ Ես նրա հետ որևէ տարաձայնություն չունեմ։ Ինչքան շատ նա մարզվի ու խաղա, այնքան լավ թիմի համար,-Բենիտեսի խոսքն է մեջբերում «Marca»-ն։