Հեղափոխությունն սկսվել է. Նիկոլ Փաշինյան, արի´, սպասում ենք. Ժիրայր Սեֆիլյան
PoliticsԻնչպես հայտնում է Orer.am-ը, ընդդիմության շտաբի պետ Ժիրայր Սեֆիլյանն Ազատության հրապարակից կոչ արեց ընդդիմադիր գործիչներին միանալ իրենց, քանզի, ինչպես ինքն է հայտարարում, հեղափոխությունն սկսվել է:
«Ահա եւ վերջ: Այսօր սկսում ենք: Տեւական ժամանակ մեր ժողովուրդը սպասում էր այս օրվան, իսկ ամենաառաջինը ես էի սպասում այս օրվան: Իմ կարծիքով, եթե պետք լինի, առաջիկա ժամերին ու օրերին մարդիկ Ազատության հրապարակից չեն հեռանալու: Մենք բազմաթիվ անգամ խոսել ու ասել ենք, որ այս ռեժիմին թույլ չենք տալու անցկացնել այս դավադիր ծրագիրը:
Մենք եկել ենք այստեղ առաջին հերթին կասեցնելու այն: Կա երկու տարբերակ՝ նստենք ու սպասենք, թե մեկ շաբաթ հետո ինչ է լինելու, եւ այս տարբերակը՝ այս պահին սկսում ենք ռեժիմի վերացումը: Մա´հ ռեժիմին:
Առաջիկա ժամերին ուշադիր եղեք, թե ինչ է ասվելու այս խոսափողից: Այս խոսափողը մերն է, որտեղ ուզենք, կօգտագործենք, որ բոլորը միանան մեզ: Հեղափոխությունն սկսվել է, Նիկոլ Փաշինյան, արի´, սպասում ենք»,- հայտարարել է Սեֆիլյանը: