«Բանանց»-ի ութ ֆուտբոլիստներ կհեռանան ակումբից
Sport«Բանանց»-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ փոխադարձ համաձայնությամբ խզվել են Բոյան Միխայլովիչի, Սարգիս Բալոյանի, Վարդան Մովսիսյանի, Կարեն Հարությունյանի, Արամ Շախնազարյանի և Արմեն Մանուչարյանի հետ պայմանագրերը:
Նաև ավարտվել են Ջերեմիա Ջոնի և Անդրանիկ Քոչարյանի պայմանագրերի ժամկետները, այս ֆուտբոլիստների հետ նոր պայմանագրեր չեն կնքվի:
«Բանանցում» չի շարունակի աշխատել նաև «Բանանց-2»-ի իսպանացի մարզիչ Կրիստիան Բեգերը, ում հետ պայմանագիրը նույնպես խզվել է փոխադարձ համաձայնությամբ:
«Բանանց» ֆուտբոլային ակումբը շնորհակալություն է հայտնում նշված ֆուտբոլիստներին ակումբում անցկացրած ժամանակահատվածի ու պրոֆեսիոնալ աշխատանքի համար և հաջողություն է մաղթում հետագա կարիերայում: