Ասադը վստահ Է, որ ահաբեկչության դեմ պայքարում Ռուսաստանի աջակցությունը կուժեղանա
International newsՌուսական ռմբակոծիչի խոցման հետ կապված իրադրությունը ցույց տվեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի իրական մտադրությունը՝ խանգարել Սիրիայում ահաբեկիչների դեմ գործողության հաջողությանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Սիրիայի նախագահ Բաշար Ասադը դեկտեմբերի 1-ին հայտարարել է Չեխիայի հեռուստատեսությանը տված հարցազրույցում:
«Ես կարծում եմ, որ դա ցույց տվեց Էրդողանի իսկական մտադրությունը, որի նյարդերը տեղի տվեցին, որովհետեւ ռուսական գործողությունը փոխեց ուժերի հաշվեկշիռն աշխարհում»,- ասել է Ասադը: «Դա Էրդողանի ձախողումն է Սիրիայում, նրա ահաբեկչական խմբերի ձախողումը ենթադրում է նրա քաղաքական կարիերայի ավարտը, եւ նա ցանկանում էր ամեն ինչ անել՝ խանգարելու հաջողությանը Սիրիայում»,- ընդգծել է Ասադը:
«Ահաբեկչության դեմ պատերազմը շարունակվում է: Ռուսաստանի աջակցությունն Էլ ավելի կուժեղանա, չեմ կարծում, որ հետդարձի ճանապարհ կա»,- հավելել է Սիրիայի նախագահը:
Ասադը հայտարարել Է, որ ահաբեկիչների ֆինանսավորումը եւ նրանց զենքի մատակարարումներն իրականացվում են հիմնականում Թուրքիայի տարածքով՝ Սաուդյան Արաբիայի եւ Քատարի աջակցությամբ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: