ՆԱՏՕ-ն հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարի ռազմավարություն Է ընդունել. Ստոլտենբերգ
International newsՆԱՏՕ-ն ընդունել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարի ռազմավարություն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը՝ ելույթ ունենալով ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի հետ Բրյուսելում անցկացված համատեղ մամուլի ասուլիսում, որը նվիրված էր դաշինքի նախարարական հանդիպման առաջին օրվա արդյունքներին:
«Մենք ընդունեցինք հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարի ռազմավարությունը: Առաջինն այդ սպառնալիքներին պետք է պատասխանեն ՆԱՏՕ-ի այն երկրները, որոնք անմիջականորեն բախվում են դրանց: Այդ ոլորտը նաեւ հեռակարային է ԵՄ-ի եւ ՆԱՏՕ-ի միջեւ համագործակցության համար, որոնց առջեւ ծառացել են անվտանգության նույն սպառնալիքները»,- ընդգծել է Ստոլտենբերգը:
«Հիբրիդային սպառնալիքների» տակ Բրյուսելում ընդունված է հասկանալ դաշինքի երկրների իրադրության վրա Ռուսաստանի տեղեկատվական, քաղաքական կամ ուժային ազդեցության սպառնալիքները, հաղորդել է ՏԱՍՍ-ը: