Շտայնմայերը կարեւորել Է Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի աշխատանքի վերսկսումը
International newsԳերմանիան Մոսկվայի եւ Անկարայի միջեւ փոխհարաբերություններում տիրող լարվածության պայմաններում հույս ունի, որ Ռուսաստան-ՆԱՏՕ խորհուրդը (CPH) կվերսկսի աշխատանքը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Բրյուսելում հայտարարել Է ԳՖՀ-ի արտաքին գործերի նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը:
«Մենք ապրում ենք վտանգներով լի աշխարհում եւ, եթե հնարավորություն կա տեղեկատվության փոխանակման շնորհիվ նվազեցնել դրանք, ապա մենք պետք Է օգտագործենք այդ հնարավորությունները»,-ասել Է նա: «Դրանց թվում Է Ռուսաստան-ՆԱՏՕ խորհուրդը՝ ինչ մակարդակով Էլ որ դա անցկացվի»,-նշել Է Շտայնմայերը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: