Լիպեցկում հրաժեշտ են տալիս Սիրիայում զոհված ռուս օդաչուին՝ Օլեգ Պեշկովին
International newsԼիպեցկի Քրիստոսի ծննդյան տաճարում սկսվել Է Սիրիայում խոցված ռուսական Սու-24 ռմբակոծիչի հրամանատար փոխգնդապետ, Ռուսաստանի հերոս Օլեգ Պեշկովի հետ հրաժեշտի արարողությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:
Եկեղեցական ծիսակատարությունից հետո Պեշկովին կկարողանան հրաժեշտ տալ քաղաքացիները: «Քաղաքացիական հոգեհանգիստը կկայանա ժամը 11:00-ից մինչեւ 13:00-ն մարզի Մշակույթի եւ ժողովրդական ստեղծագործության կենտրոնում»,-հայտնել են քաղաքային վարչակազմի մամուլի ծառայությունում:
Օդաչուն հողին կհանձնվի Տրուբնոյ գործարանի գերեզմանատանը: «Այդ գերեզմանատունը գտնվում Է քաղաքի կենտրոնի մերձակայքում»,-պարզաբանել են մամուլի ծառայությունում, նշելով, որ Պեշկովը հողին կհանձնվի գերեզմանատան կենտրոնական ծառուղում:
Դեկտեմբերի 1-ին Ռուսաստանի օդատիեզերական ուժերի գլխավոր հրամանատար Վիկտոր Բոնդարեւը Ռուսաստանի հերոսի աստղը հանձնել Էր օդաչուի կնոջը: