Քլինթոնը ցանկություն Է հայտնել ՌԴ-ի հետ համագործակցել ԻՊ-ի դեմ պայքարում
International newsԱՄՆ-ի նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել Է, թե կցանկանար, որ Ռուսաստանը ԱՄՆ-ի հետ համագործակցեր Սիրիայում եւ Իրաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ մղվող պայքարում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Մեզ հարկավոր Է հրաժարվել կեղծ ընտրությունից Ասադի եւ ԻՊ-ի դեմ պայքարելու հարցում: Կարծում եմ՝ կարելի Է անել թե մեկը, թե մյուսը՝ պարզելով իրադրությունը եւ համագործակցության հրավիրելով ռուսներին»,-հայտարարել Է Քլինթոնը:
«Ես նրանց կասեի՝ մեզ հարկավոր Է եթե ոչ ձեր ակտիվ աջակցությունը, ապա գոնե ԻՊ-ի դեմ պայքարի մեր գործողություններին չդիմադրելը»,-նշել Է նախագահի թեկնածուն:
Դրա հետ մեկտեղ նա ընդգծել Է, որ ներկայում չի կարող պատկերացնել այնպիսի հանգամանքներ, որոնց դեպքում կկարողանար ամերիկյան զորքեր ուղարկել Իրաք կամ Սիրիա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: