Էրդողանի քաղաքական կարիերան ավարտվում է. Ասադ
International newsՍիրիայի նախագահ Բաար Ասադը հայտարարել է, որ Թուրքիայի ինքնասեր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի քաղաքական կարիերան ավարտվում է, եւ սրանից հետո նա ինչ էլ անի, ուժի հավասարակշռությունը չի կարող փոխել իր օգտին:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Ասադը հայտարարել է Չեխիայի հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Նա ասել է, որ Ռուսաստանին պատկանող Սու-24 ռմբակոծիչի՝ Սիրիայի տարածքում թուրքական օդուժի կողմից խոցելու պատճառն այն է, որ Էրդողանը չի ցանկանում հաշտվել սիրիական խնդրում իր կրած պարտության հետ:
Սիրիայի առաջնորդի խոսքով` «Էրդողանի պարտությունը, ահաբեկչական կազմակերպությունների պարտվելն ի վերջո բերելու է նրա քաղաքական կարիերայի ավարտին»:
Բաշար Ասադը նաեւ հավելել է, որ սրանից հետո Էրդողանն ինչ էլ անի, ուժային հավասարակշռությունը չի կարողանալու փոխել իր օգտին:
«Ահաբեկչության դեմ պայքարը շարունակվում է: Ռուսաստանի աջակցությունն ավելի ուժեղ է դառնալու», -համոզմունք է հայտնել նա: