Վրաստանն ավելի քան հիսուն տոկոսով կրճատել է արտահանումն Ադրբեջան
International newsԸնթացիկ տարվա առաջին 10 ամիսներին անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատc, որը կազմում է վրացական ընդհանուր արտահանման ծավալի 12 տոկոսը:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Sputnik - Գրուզիա» կայքը` հղում կատարելով Վրաստանի ազգային վիճակագրական ծառայությանը (Սակստատ):
2015 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին Վրաստանից Ադրբեջան արտահավել են 58 մլն դոլարի մարդատար ավտոմեքենաներ, ինչը 174,2 մլն դոլարով փոքր է, քան 2014 թվականի հունվար-հոկտեմբերին:
Հաշվետու ժամանակաշրջանում Ադրբեջան բուժական միջոցներ արտահանվել են 25 մլն դոլար գումարի չափով, ինչը 2,4 մլն դոլարով ավելի է, քան դա եղել է 2014 թվականի նույն ժամանակաշրջանում:
Բացի այդ, նույն ժամանակաշրջանում կրճատվել է նաեւ Ադրբեջանից Վրաստան արտահանումը. այն կրճատվել է 13 տոկոսով եւ կազմել մոտ 443,2 մլն դոլար կամ Վրասանի ընդհանուր ներմուծման ծավալի 7 տոկոսը:
2015 թվականի հունվար-հոկտեմբերին Ադրբեջանը գտնվել է Վրաստանի հիմնական առեւտրային գործընկեր երկրների մեջ երկրորդ տեղում: Ադրբեջանի հետ Վրաստանի արտաքին առեւտրային շրջանառությունը հիշյալ ժամանակաշրջանում կազմել է 664 մլն դոլար, ինչը 33 տոկոսով փոքր է, քան 2014 թվականի հունվար-հոկտեմբերի համար: Ադրբեջանի հետ շրջանառությունը կազմել է Վրաստանի ամբողջ արտաքին առեւտրային շրջանառության 8,2 տոկոսը: