Յուրա Մովսիսյանն ապաքինվել է վնասվածքից
SportՖուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Սպարտակ» ֆուտբոլային ակումբի հարձակվող Յուրա Մովսիսյանն ամբողջովին ապաքինվել է այն վնասվածքից, որի պատճառով 1,5 ամիս խաղադաշտ դուրս չէր եկել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է «Սպորտ Էքսպրես»-ը:
Մովսիսյանը վերջին մարզումն է անցկացրել «կարմրասպիտակների» հիմնական թիմի հետ և այժմ պատրաստ է մասնակցել «Կռիլյա Սովետովի» դեմ առաջիկա խաղին: