Կրեմլը խոստացել Է պատասխանել Չեռնոգորիային ՆԱՏՕ հրավիրելուն
International newsԴեպի Արեւելք ՆԱՏՕ-ի շարունակվող Էքսպանսիան կբերի ռուսական կողմի պատասխան գործողություններին: Այդ մասին հայտարարել Է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ռուսական լրատվամիջոցներին:
Պեսկովը նշել Է, որ դեռեւս վաղ Է խոսել Չեռնոգորիային ՆԱՏՕ հրավիրելու կապակցությամբ ձեռնարկվելիք կոնկրետ միջոցների մասին:
«Մոսկվայի կողմից ամենատարբեր մակարդակներով միշտ Էլ նշվել Է, որ դեպի Արեւելք ՆԱՏՕ-ի, նրա ռազմական ենթակառուցվածքի շարունակվող Էքսպանսիան, իհարկե, չի կարող չբերել Արեւելքի, այսինքն՝ ռուսական կողմի պատասխան գործողություններին՝ անվտանգության ապահովման եւ շահերի հավասարության պահպանման առումով»,- հայտարարել Է պաշտոնյան:
Պեսկովը խորհուրդ Է տվել սպասել Ռուսաստանի նախագահի, ԱԳ նախարարության կամ պաշտպանութան նախարարության պաշտոնական հայտարարություններին:
Դեկտեմբերի 2-ին ՆԱՏՕ-ն Չեռնոգորիային պաշտոնապես հրավիրել Է դաշինք: