Լավրովը չի խուսափելու Թուրքիայի ԱԳ նախարարի հետ հանդիպումից
International newsՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել Է, թե չի խուսափելու Բելգրադում Թուրքիայի իր պաշտոնակցի հետ հանդիպումից, ինչը խնդրում Է Անկարան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:
Նա հիշեցրել Է, որ Սու-24-ի հետ կապված միջադեպի հաջորդ օրն ինքը բանակցություններ Է վարել Մեւլյութի հետ, բայց «նրանից ոչ մի նոր բան չի լսել» Անկարայի՝ արդեն հրապարակավ հնչեցված դիրքորոշման համեմատությամբ, որը, նախարարի խոսքով, միտված Էր թուրքական ռազմաօդային ուժերի գործողություններն արդարացնելուն:
«Այժմ թուրքական կողմը համառորեն խնդրում Է Թուրքիայի արտաքին գործերի նախարարի հետ դեմառդեմ հանդիպում կազմակերպել Բելգրադում արտաքին գործերի նախարարների խորհրդի շրջանակներում: Մենք չենք խուսափելու այդ շփումից, կլսենք, թե մեզ ինչ կասի պարոն Չավուշօղլուն:
Գուցեեւ ինչ-որ նոր բան հայտնվի այն բանի համեմատությամբ, ինչն արդեն հրապարակավ ասվել Է»,-հայտարարել Է նա՝ ամփոփելով կիպրոսցի իր պաշտոնակցի՝ Յոհաննիս Կասուլիդիսի հետ կայացած բանակցությունների արդյունքները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: