PKK-ի հարձակման հետևանքով թուրք ոստիկան է վիրավորվել
International newsԴիարբեքիրի Սուր գավառում, որտեղ փողոց դուրս գալու արգելք է հայտարարված, բախում է տեղի ունեցել երկրում ահաբեկչական համարվող Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) և թուրք ոստիկանության միջև: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Բախման հետևանքով մեկ ոստիկան վիրավորվել է: Թուրք իրավապահները կարողացել են բռնել PKK մեկ կին զինյալի: