Ազատ ոճային հայ ըմբիշները կմասնակցեն Նուսուևի հուշամրցաշարին
SportԱզատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ, աշխարհի և Եվրոպայի 2013 թվականի չեմպիոն Դավիթ Սաֆարյանը և Եվրոպայի 2014 թվականի առաջնության բրոնզե մեդալակիր Գարիկ Բարսեղյանը կմասնակցեն Շևալյե Նուսուևի հուշամրցաշարին:
Այս մասին տեղեկացրին ՀԱՕԿ լրատվության բաժնից:
Երկար դադարից հետո Հայաստանի հավաքականին է միացել Լոնդոնի Օլիմպիական խաղերի մասնակից Հաջիմուրադ Նուրմագոմեդովը, ով նույնպես կմասնակցի հուշամրցաշարին:
Ռուս վաստակավոր մարզիչ Շևալյե Նուսուևի հուշամրցաշարը կկայանա դեկտեմբերի 4-5-ը Մոսկվայի ԲԿՄԱ-ի մարզապալատում: