Վացկե. «Բորուսսիան» Կլոպի հետ տարաձայնություն չի ունենա, եթե «Լիվերպուլն» ուզենա գնել մեր ֆուտբոլիստներից մեկին
SportԴորտմունդի «Բորուսսիայի» գործադիր տնօրեն Հանս Յոահիմ Վացկեն հայտարարել է, որ ակումբը դեմ չէ «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի կողմից իրենց ֆուտբոլիստների նկատմամբ հետաքրքրությանը։
-Ակնհայտ է, որ մենք, «Բորուսսիան», շատ լավ հարաբերությունների մեջ է Յուրգենի հետ։ Կարծում եմ՝ որևէ խնդիր չի առաջանա, եթե ինչ-որ պահի մեր ֆուտբոլիստների նկատմամբ հետաքրքրություն լինի։ Կլոպը ֆուտբոլիստների հետ կապ հաստատելուց առաջ մեզ կդիմի։
Ես շատ ուրախ եմ Յուրգենի համար, ուրախ եմ, որ նրա մոտ ամեն ինչ այդքան լավ է ընթանում մեր թիմում այդքան երկար աշխատելուց հետո։ Ես դա չէի սպասում ու մտածում էի, որ նրանից շատ ժամանակ կպահանջվի թիմին իր ֆուտբոլը հաղորդելու համար,-ասել է Վացկեն։