Yerevan, 28.April.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Չի բացառվում, որ Նարդարանում տեղի ունեցող դեպքերը Ադրբեջանի իշխանությունների սարքած թատրոնը լինեն. Ս.Ասատրյան

International news

Արդեն մի քանի օր է՝ Ադրբեջանի ՆԳՆ-ն ներքին զորքեր է մտցրել Բաքվից մոտ 30 կմ դեպի հյուսիս գտնվող Նարդարան ավան, որը համարվում է ադրբեջանցի շիաների կենտրոնը: Ոստիկանության և շիա հավատացյալների միջև տեղի ունեցած արյունալի բախումներից հետո ավանը շարունակվում է բոլոր կողմերից շրջապատված մնալ իրավապահ մարմինների կողմից, իսկ ներքին զորքերի զինվորները պարեկություն են անում ավանի բոլոր փողոցներում: Վիճակն այնքան թեժ է, որ նույնիսկ Նարդարանում հատուկ ռազմական տեխնիկա է տեղակայվել և չի թույլատրվում, որ նարդարանցիներն ավանից դուրս գան: Դրսի հետ կապը բացառելու համար անջատված են նաև տեղի հեռախոսները:

Ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանը Orer.am-ի հետ զրույցում ասաց, որ Ադրբեջանի բնակչության մեծ մասը դավանում է իսլամի շիական ուղղությանը: Փաստորեն, երկիրը մեծամասամբ համարվելով շիական պետություն, պետք է, որ ներքին հանդուրժողականություն ունենար իշխանությունների և խորը հավատացյալ նարդարանցիների միջև: Սակայն ստացվում է, որ երկրի ռադիկալ շիաները բավականին անհանգստացնում են իսլամի նույն ուղղությանը դավանող իշխանություններին:

«Նարդարանը հենց այն կենտրոններից է, որտեղ հիմնականում հավատացյալներ են ապրում: Բացի այդ՝ Նարդարանը նաև համարվում է Իրանի ազդեցության գոտի և իշխանությունների կողմից ձեռնարկված քայլերից տպավորությունն այնպիսին է, որ իշխանություններին սկսել է անհանգստացնել այն: Մյուս կողմից՝ փաստորեն հետաքրքիր իրավիճակ է ստացվում, քանի որ շիաների հանդեպ ճնշում են գործադրվում, իսկ ռադիկալ սուննիները բավական ազատ են իրենց զգում Ադրբեջանում»,- ասում է Ս.Ասատրյանը:

Փաստորեն, շիական Ադրբեջանում շիաների նկատմամաբ իրականացվող բռնաճնշումները թույլ են տալիս ենթադրել, որ Ալիևը մտածում է, որ շիականության գործոնի ակտիվացմամբ կարող է ավելանալ Իրանի ազդեցությունն Ադրբեջանում, ինչն ալիևյան ռեժիմի համար ոչ միայն լուրջ անհանգստության պատճառ կարող է հանդիսանալ, այլև հղի լինել բազում հետևանքներով:

«Ընդհանրապես նարդարանցիների նկատմամբ և առհասարակ հավատացյալ շիականների նկատմամբ բռնաճնշումները նոր երևույթ չեն: Դրանք տարիների պատմություն ունեն, որը շարունակվում է այս կամ այն կերպով: Ձերբակալվում են շիական համայնքի ազդեցիկ դեմքեր, շինծու գործերով նրանց բանտ են նստեցվում: Չի բացառվում նաև, որ Ալիևն այլ խմբերի ճնշման ազդեցության տակ է նման որոշում է կայացրել»,- ասում է Ս.Ասատրյանը:

Ադրբեջանագետը նշում է նաև, որ Ադրբեջանում այս կամ այն կերպով արտահայտվող դժգոհությունները բավական ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակի հետևանք են, քանի որ մի կողմից՝ նավթի գներն են նվազում, մյուս կողմից՝ Ադրբեջանի ազգային արժույթն է արժեզրկվում, ինչն էլ իր հերթին բերում է տնտեսության անկման և ժողովրդի կեսամակարդակի նվազման:

«Հետևաբար, դժգոհության առիթները ժողովրդի մոտ շատ են, որը վաղուց անհնազանդության ալիք է առաջացրել: Ինչ վերաբերում է նարդարանցիների հանդեպ իրականացվող ճնշումներին, ապա, ամենայն հավանականությամբ, դա իշխանությունների կողմից սարքած թատրոնն է, որի նպատակն է հասարակության ուշադրությունը Նարդարանի վրա շեղել՝ ցույց տալու համար, թե իբր նարդարանցիները պատաստվում են երկրում հեղաշրջում իրականացնել, ինչը իշխանությունների կողմից կարող է ճնշվել»,- ասում է Ս. Ասատրյանը:

Հիշեցնենք, որ երկրի ներքին զորքերը Նարդարան մտցնելու պատճառը բնակիչների կողմից Մաշտաղա-Նարդարան մայրուղին փակելն էր եղել, երբ ակցիայի մասնակիցները պահանջել էին վերադարձնել նախօրեին ոստիկանության հետ բախումների ժամանակ սպանված 5 բնակիչների դիերը:

Դեպքը տեղի էր ունեցել նոյեմբերի 27-ի կեսօրին, երբ նամազի ժամանակ իրավապահները ներխուժել են Նարդարանի շիական «Իմամ Հուսեին» մզկիթ, հայհոյանքներ տեղացել այնտեղ գտնվողների հասցեին, բռնություններ գործադրելով ձերբակալել Ադրբեջանի շիաների առաջնորդ Թալե Բաղըրզադեին և այլ 14 հավատացյալների: Ոստիկանների այդ գործողությունները զայրացրել էին նարդարանցիներին, որից հետո նրանց և ոստիկանության միջև բախումներ էին սկսվել: Փոխհրաձգությունների հետևանքով երկու ոստիկան և 5 բնակիչ էր սպանվել են: Դժգոհության ալիքը հասել էր նաև Գյանջա, Լենքորան և այլ քաղաքներ, որտեղ ևս բախումներ էին սկսվել ոստիկանության և տեղացիների միջև:

Արմինե Գրիգորյան

Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest Project