Մինսկի խմբի համանախագահները հանդիպել են Էլմար Մամեդյարովի հետ
International newsԱդրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը Բելգրադում ընթացող ԵԱՀԿ նախարարական խորհրդի նիստի շրջանակում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի համանախագահներ Ջեյմս Ուորլիքի (ԱՄՆ), Իգոր Պոպովի (Ռուսաստան) և Պիեր Անդրյուի (Ֆրանսիա), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը: Հանդիպմանը կողմերը մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ ընթացող բանակցային գործընթացի ներկա կարգավիճակի, ինչպես նաև առաջիկայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման կազմակերպման շուրջ: Մամեդյարով կրկնել է պաշտոնական Բաքվի տեսակետերը ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ՝ պահանջելով ՄԱԿ-ի բանաձևերի կիրառումը: ԵԱՀԿ անդամ պետությունների արտգործնախարարների 22-րդ խորհրդին մասնակցելու նպատակով ար տգործնախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 3-4-ը կլինի Բելգրադում։ Էդվարդ Նալբանդյանը ևս կհանդիպի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։