Հռոմի Ֆրանցիսկոս Ա. Պապը միջազգային հանրությանը կոչ է արել զգայուն լինել ըստ իրեն ՝ «երրորդ համաշխարհային պատերազմի ձևավորում» երևույթի կապակցությամբ: Սրբազան Քահանայապետն այս հայտարարությունը կատարել է շաբաթ օրը Սլովենիայի սահմանների մոտ առաջին աշխարհամարտի հուշակոթողի առջև ունեցած քարոզի ընթացքում: Վերջինս մասնավորապես ասել է. -«Սպանություններով ու ավերածություններուվ աստիճանաբար ձևավորվում է երրորդ համաշխարհային պատերազմը: Այսօր զոհերի թիվը շատ մեծ է: Նյութական շահերը, աշխարհա-քաղաքական ռազմավարությունը, կրքամոլությունը, հարստությունն ու իշխանությունը ՝ ժամանակակից աշխարհի պատերազմների արմատներն են հանդիսանում»: