Yerevan, 23.October.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Նիդերլանդների խորհրդարանում կայացել են Լեռնային Ղարաբաղին նվիրված լսումներ

«Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպությունը Նիդերլանդների խորհրդարանում հրավիրված Լեռնային Ղարաբաղի հակամարտության, մասնավորապես, Հայաստան-Ադրբեջան սահմանին պարբերաբար սրվող իրավիճակի շուրջ լսումներին մասնակցող պատվիրակության կազմում է եղել: Լսումները նախաձեռնել է Նիդերլանդների խորհրդարանի պատգամավոր Պիետր Օմտզիգտը : Ինչպես տեղեկացրին «Հայաստանի եվրոպացի բարեկամն եր» կազմակերպությունից, լսումներին մասնակցել են նաև հոլանդացի այլ քաղաքական գործիչներ :

Պարոն Օմտզիգտը հրավիրել է Նիդերլանդների հայկական կազմակերպությունների ֆեդերացիայի (FAON) պատվիրակությանը՝ հետևելով Լեռնային Ղարաբաղում վերջերս արձանագրված լարումների վերաբերյալ FAON-ի ուղարկած նամակին: Պատվիրակության կազմում են եղել Ինգե Դորստը և Մաթո Հախվերդյանը  (FAON), ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Թևան Պողոսյանը և «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության ղեկավար Էդուարդո Լորենցո Օչոան: 

Լսումներին նախորդել են Հայաստանի և Ադրբեջանի սահմանին վերջերս տեղի ունեցած սրացումները: Սեպտեմբերին երեք կին է զոհվել, երբ ադրբեջանական բանակը հրետակոծել է ՀՀ սահմանամերձ բնակավայրերը: Զուգահեռաբար, արձանագրվել են հրադադարի պարբերական խախտումներ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի շփման գծում: Միջազգային հանրության համար մտահոգիչ է նաև, որ շարունակաբար կիրառվում են մեծ տրամաչափի զինատեսակներ: 

Իր ելույթում տիկին Դորստը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի ներկա իրավիճակի համապատկերը՝ անդրադառնալով վերջին տարիների պատմությանը: Նա դիմել է Նիդերլանդների խորհրդարանին՝ աջակցել Լեռնային Ղարաբաղում հրադադարի խախտումները սահմանափակող հստակ միջոցներին և վերահաստատել ռազմական թեժ գիծ: Տիկին Դորստը կոչ է արել հոլանդացի պատգամավորներին այցելել Լեռնային Ղարաբաղ և ջանքեր գործադրել, որ ԼՂ հանրությունը իր տեղն ունենա բանակցային սեղանի շուրջ:

Այնուհետև ՀԵԲ ղեկավար Էդուարդո Լորենցո Օչոան իր ելույթում ներկայացրել է, թե ինչպես է «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպությունը մշտապես Եվրոպական խորհրդարանի և ԵՄ այլ կառույցների ուշադրությունը հրավիրել Լեռնային Ղարաբաղի վրա: Նա խոսել է նաև ԵԽ փոխնախագահի և բազմաթիվ այլ պաշտոնյաների՝  ԼՂ կատարած այցերի, ինչպես նաև վերջերս հրադադարի խախտման վերաբերյալ Եվրոպական խորհրդարանի պատգամավորների կոշտ արձագանքների մասին: «Մեզ համար շատ կարևոր է մեր ներդրումն ունենալ այս լսումներին, և մենք շնորհակալ ենք Նիդերլանդների հա յկական կազմակերպությունների ֆեդերացիային այս հնարավորության ընձեռման համար: Ազգային խորհրդարանները և դրանց անդամները կարող են կարևոր դերակատարություն ունենալ, և նրանց աջակցությունն այս հարցի խաղաղ կարգավորման գործընթացում չափազանց անհրաժեշտ է: Մենք հուսով ենք, որ Հոլանդիայի խորհրդարանը կաջակցի հրադադարի խախտման դեպքերը բացառող միջոցների կիրառմանը: Ես վստահ եմ, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը լավագույնս կգնահատի սա»,- ասել է ՀԵԲ ղեկավար Էդուարդո Լորենցո Օչոան:

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Թևան Պողոսյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի և հայ-ադրբեջանական սահմանին գոյություն ունեցող պատկերը: Նա ընդգծել է, որ բանակցային գործընթացում Լեռնային Ղարաբաղի մասնակցությունն առաջնային կարևորություն ունի հակամարտության կարգավորման համար և նկատել. «Միջազգային հանրությունը վճռականորեն պետք է արտահայտվի հրադադարի խախտման մասին և դատապարտի հանցագործին: Կողմնակալ բանաձևերը, ինչպես օրինակ ԵԽԽՎ-ի բանաձևը, վնասում են հակամարտության խաղաղ կարգավորմանը: Ուստի, ես ուրախ եմ իրազեկել հոլանդացի պատգամավո րներին այս թեմայի շուրջ: Հուսանք, որ նրանք կաջակցեն Լեռնային Ղարաբաղում ժողովրդավարական հետագա գործընթացներին››:

Երկար տարիներ Նիդերլանդների հայկական կազմակերպությունների ֆեդերացիան (FAON) բավականին ակտիվ է եղել հոլանդացի պաշտոնյաների հետ համագործակցելու և Լեռնային Ղարաբաղը նրանց ուշադրության կենտրոնում պահելու հարցում:

Լսումներին ներկա է եղել նաև հոլանդացի պատգամավոր Հարի Վան Բոմմելը, որը անձամբ եղել է Հայաստանում: Թե՛ պարոն Վան Բոմմելը, և թե՛ պարոն Օմտզիգտը հարցրել են Նիդերլանդների հայկական կազմակերպությունների ֆեդերացիայի (FAON) պատվիրակությանը՝ ինչպես Հոլանդիայի խորհրդարանը կարող է նպաստել Լեռնային Ղարաբաղում խաղաղությանը պահպանմանը: ‹‹Մենք պետք է վստահ լինենք, որ յուրաքանչյուրն իր մասնակցությունն ունի սեղանի շուրջ՝ Հայաստանը, Ադրբեջանը և Լեռնային Ղարաբաղի հանրությունը, քանի որ երբեմն թվում է, որ վերջիններիս մասին մոռացվում է հակամարտության մասին խոսելիս››,- նշել է պարոն Օմտզիգտը: 

“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'