Դաշնության ժողովին Պուտինի ուղերձն սկսվել Է լռության րոպեով
International newsՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնության ժողովին իր ուղերձն սկսել Է ահաբեկչության թեմայից: Նա հավաքվածներին հորդորել Է հարգել Սիրիայում իսլամիստների դեմ գործողության ընթացքում զոհված ռուս զինծառայողների հիշատակը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ինտերֆաքս»-ին:
«Այս տարվա ուղերձը ցանկանում եմ սկսել ռուս զինծառայողներին ուղղված շնորհակալանքի խոսքով, որոնք պայքարում են միջազգային ահաբեկչության դեմ»,-ասել Է Պուտինը:
Նա նշել Է, որ ուղերձի հրապարակմանը ներկա են մարտական օդաչուներ, զինված ուժերի ներկայացուցիչներ, Սիրիայում հակաահաբեկչական գործողության մասնակիցներ, ինչպես նաեւ Սիրիայում զոհված օդաչու Պեշկովի եւ ծովային հետեւակային Պոզինիչի այրիները:
«Խոնարհվում ենք ձեր եւ մեր հերոսների ծնողների առջեւ»,-ասել Է Պուտինը, որի այս խոսքերը տեւական ծափողջույնների են արժանացել: Դրանից հետո սրահում բոլոր ներկա գտնվողները ոտքի են կանգնել՝ լռությամբ հարգելով զոհվածների հիշատակը:
Ավանդույթի համաձայն՝ ՌԴ նախագահի ելույթը Կրեմլի Գեորգիեւյան դահլիճում սկսվել Է Մոսկվայի ժամանակով ժամը 12:00-ին՝ շուրջ հազար հրավիրյալների ներկայությամբ, որոնց թվում են՝ Դաշնության խորհրդի անդամներ, Պետդումայի պատգամավորներ, կառավարության անդամներ, ավանդական կրոնների ղեկավարներ, խոշորագույն ԶԼՄ-ների ներկայացուցիչներ: