Էրդողանը խոստացել է ԻՊ-ի նավթի գնմանը ՌԴ-ի մասնակցության ապացույցներ ներկայացնել
International news«Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման հետ համագործակցության եւ Սիրիայում նրա վերահսկողության տակ տարածքներից նավթը Թուրքիա փոխադրվելու Ռուսաստանի կողմից միջազգային հանրությանը ներկայացված ապացույց-տեսանյութերին ի պատասխան Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ապացույցներ ունի, որ «ԻՊ-ի նավթը գնում է Ռուսաստանն` ինքը»:
Այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները` նշելով, որ այդ մասին Էրդողանը ԶԼՄ-ներին հայտարարել է Անկարայում:
«Մենք ապացույցներ ունենք, եւ դա ցույց կտանք ամբողջ աշխարհին», -ասել է նա:
Դրա հետ միասին, նա նշել է նավթի գնորդներից սիրիացի գործարար Ջորջ Հասվանիի անունը, որը, նրա խոսքով` «ռուսաստանյան անձնագիր ունի»:
ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության պետ Սերգեյ Ռուդսկոյը երեկ արտասահմանյան դեսպանների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացված միջոցառման ժամանակ անհերքելի ապացույցներ է բերել ԻՊ-ի նավթը Սիրիայից երեք ուղղություններով Թուրքիա փոխադրվելու վերաբերյալ:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն օրերս հայտարարել էր, որ ռուսաստանյան Սու-24 ռմբակոծիչը խոցելու մասին թուրքական օդուժի որոշումը թելադրված է ԻՊ-ի մարտիկների կողմից արդյունահանվող նավթի Թուրքիա մատակարարումների անվտանգություն ապահավելու ցանկությամբ:
Իր կողմից Էրդողանը հայտարարել էր, որ պատրաստ է հրաժարական տալ, եթե հաստատվի Անկարայի կողմից ԻՊ-ից նավթ գնելու փաստերը: