Թուրքիան միայն լոլիկներով գլուխը չի ազատի. Պուտին
International newsՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում զենք թափահարել։ «Մեր գործողությունների հիմքում ընկած է երկրի եւ ողջ ժողովրդի առջեւ ստանձնած պատասխանատվությունը։
Մենք չենք պատրաստվում զենք թափահարել։ Բայց եթե նրանք մտածում են, որ, նման ռազմական հանցագործություն գործելով, կազատվեն լոլիկներով եւ այլ սահմանափակումներով, ապա խորապես սխալվում են»,- ասել է ՌԴ նախագահը, փոխանցում է Gazeta-ն։