Օբաման չի բացառել, որ Կալիֆորնիայի կրակոցները կարող են ահաբեկչության հետ կապ ունենալ
International newsԱՄՆ նախագահ Բարաք Օբաման չի բացառել, որ Կալիֆորնիայում տեղի ունեցած հրաձգությունը կարող է կապ ունենալ ահաբեկչության հետ:
Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Հավանականություն կա, որ այդ պատահարը կարող է կապ ունենալ ահաբեկչության հետ: Մենք դեռ չգիտենք»,- ասել է Օբաման՝ Սպիտակ տանը Ազգային անվտանգության խորհրդի անդամների հետ հանդիպումից հետո:
Նա նշել է, որ այդ գործի հետաքննությամբ զբաղվելու է Դաշնային հետախուզությունների բյուրոն՝ տեղական իշխանությունների հետ սերտ համագործակցությամբ: «Մենք մինչ այս պահը չգիտենք այս սարսափելի պատահարի պատճառները»,- ասել է Օբաման: