Yerevan, 25.September.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Ինչպես Առնո Բաբաջանյանի մեքենան հայտնվեց «Hot-Rod Garage»-ում, և ովքեր են ռետրո մեքենաներ ստեղծողները

Blognews.am-ը գրում է.

«Hot-Rod Garage»-ում ոչ սովորական մարդիկ են աշխատում և ոչ սովորական մեքենաներ են: Մեքենաների տերերն էլ կոլեկցիոներներ են, ովքեր սիրում են տարբերվել և գումար ծախսել ոչ սովորական մեքենաների վրա: Նրանց պահանջները շատ տարբեր են, ոմանք ուզում են, որ մեքենան օրիգինալից չտարբերվի, իսկ ոմանք էլ սիրում են «զոռ տալ» իրենց երևակայությանը:

Ամեն ինչ սկսվեց, երբ «Hot-Rod Garage»-ի հիմնադիրներից Արթուրը և նրա ընկերները սկսեցին աշխատել մի մեքենայի վրա: «Փոքր տարիքից սիրել եմ հին, ռետրո մեքենաներ, հիշում եք` տուրբո մաստակներ կային, ես դրանց միջից մենակ ռետրո մեքենաների հավաքածուն էի հավաքում: Մեր առաջին մեքենան գտել ենք հողի տակից, գնացել էինք մեքենայի մաս գնելու, քանդեցինք, փորեցինք, տեսանք՝ մեքենա կա, շատ սարսափելի վիճակում էր: Դա մոտ վեց տարի առաջ էր, ու մենք մեր թիմով սկսեցինք այդ մեքենան հավաքել»,-BlogNews.am-ի հետ զրույցում պատմեց Արթուրը:

Տղաներն արդեն երեք տարի է՝ հավաքում են միայն ռետրո մեքենաներ, իսկ նրանց մակարդակով Հայաստանում մեքենաներով ոչ ոք չի զբաղվում. «Այս ոլորտում մենք բոլորին ճանաչում ենք, և բոլորն էլ մեզ են ճանաչում: Կան «դզող-փչողներ», որ ձեռքի հետ մի մեքենա են սարքում, բայց քանի որ սա ժամանակատար է, ոչ մեկ սրանով չի զբաղվում: Մեր սիրելի զբաղմունքներից մեկն էլ այն է, որ սիրում ենք մեզ համար գործիքներ սարքել»:

Արթուրը պատմում է, որ մի մեքենայի վրա աշխատում են մոտ մեկ տարի, իսկ պատվիրատուի հետ այնքան են մտերմանում այդ ընթացքում, որ ընկերներ են դառնում. «Պետք է ասեմ, որ նրանք մի մեքենայով չեն սահմանափակվում, այս պահի դրությամբ երկու մարդու համար ենք աշխատում, նրանցից մեկը սկզբում ձեռք բերեց «Falcon» մեքենան, հետո ձեռք բերեց մեկ այլ մեքենա, իսկ հերթի մեջ քանդած «Shevrolet»-ն է: Նրանք կամ գտնում են այս մեքենաները, կամ էլ, քանի որ մենք շատ լավ տեղյակ ենք՝ որտեղ կան մեքենաներ, գնում են մեր միջոցով»:
 
«Hot-Rod Garage»-ում բոլոր մեքենաների կողքին կանգնած էր նաև հայտնի կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի մեքենան, որը տղաների համար իսկական ձեռքբերում է եղել. «Ամբողջ ԱՊՀ տարածքում այս մեքենան միակն է, մեքենայի մակնիշն «Իմպերիալ» է, իսկ մոդելը՝ «Լեբառոն», այդ ընկերությունը հիմա էլ չկա,-շարունակում է պատմել Արթուրը,- 1971 թվականին այս մեքենան ձեռք է բերել Առնո Բաբաջանյանը, երբ է վաճառել մեքենան՝ տեղյակ չեմ, քանի որ տեղեկություններ չեն պահպանվել: 80-ական թվականներին բերվել է Մոսկվայից Հայաստան և վաճառվել է Արտաշատի գյուղերից մեկում ապրող մի բնակչի: 1986 թվականին փոխել են մեքենայի իսկական շարժիչը, որը մենք հետո գտել են։ Այս մեքենան որոշ ժամանակ վարել են, ապա բավական երկար ժամանակ այն պարզապես չէր օգտագործվում: Մենք անգամ գտել ենք մեքենայի հին համարները և այս մեքենան գնել ենք մեր ընկերոջ համար ու նրա ցանկությամբ պետք է օրիգինալ տեսքի բերենք այն: Մյուս տարի կսկենք աշխատել այս մեքենայի վրա, և արդեն մոտ 5000 դոլարի մաս է գնել մեքենայի տերը»:
 
 
Արթուրը նշում է, որ իրենց պատվիրատուների ցանկությունները շատ տարբեր են, ոմանք սիրում են փոփոխել մեքենան, իսկ ոմանք էլ մինչև վերջին մանս ուզում են օրիգինալ թողնել. «Օրինակ՝ մեր մոտի Ֆորդի տերը սիրում է, որ ամեն ինչ լինի օրիգինալ: Իհարկե, ցանկալի է, որ մնա օրիգինալը, բայց կա մի նյուանս. եթե այս մեքենաները պետք է ամեն օր շահագործվեն, այն էլ մեր երթևեկության պայմաններում, մի քիչ դժվար է, վտանգավոր և մի քիչ փորձ է պահանջում: Վառ օրինակներից է 1966 թվականի Ֆորդ Մուստանգը, որը երկու-երեք տարի առաջ բերել են ԱՄՆ-ից և միանգամից մեր մոտ։ Ուղիղ մեկ տարի տևեց այս մեքենայի ռեստավրացիան, սկզբում պայմանավորվել էինք, որ միայն պետք է մեքենայի սրահը վերանորոգենք և վերացնենք դրսի մաշվածությունը: Սարքեցինք, մեքենայի տերը եկավ, քշեց, մի օր էլ պարզվեց, որ արգելակներն անկառավարելի էին, և նրա խնդրանքով տեղադրեցինք վեկային համակարգ, որպեսզի կանգնելն էլ հեշտ լինի»:
 
 
Հարցին` կա՞ն արդյոք բաներ, որոնք տղաները չեն կարող անել, Արթուրը պատասխանեց. «Գիտենք անել այնպիսի բաներ, որ անգամ Հայաստանի պայմաններում արդեն իսկ առաջընթաց է, մենք միայն ապակի չենք սարքում, դրա համար էլ կան մասնագետներ, ում կանչում ենք՝ սարքում են: Իհարկե, փորձում ենք նաև կատարելագործվել»:
 
Չէինք կարող նաև չհետաքրքվել, թե ինչ մեքենա է նախընտրում ինքը` Արթուրը. «Ես ճապոնական մեքենաների սիրահար եմ և ավելի շատ օրիգինալի կողմնակից եմ, իմ մեքենայի վրա շատ բան չեմ փոփոխում: Ես 1980 թվականի «Տոյոտա» ունեմ, որն արդեն երկար տարիներ մեր ընտանիքում է: Գիտեք` այս մեքենաները վարելու «կայֆն» այն է, որ նայում են քեզ, մինչև հասնում ես քաղաքի կենտրոն, շատ վթարային իրավիճակներ են տեղի ունենում, քանի որ կողքի վարորդները ճանապարհին նայելու փոխարեն քեզ են նայում: Այս մեքենաները վարելն, իհարկե, ավելի բարդ է, որովհետև մեծ են, կայանման հարց կա, ինչը բարդ է»:
 
 
Մյուս տարի այս մեծ ավտոտնակը կվերածվի թանգարանի, համենայնդեպս, այսպիսի նպատակ ունեն տղաները։ «Լույսներ կավելացնենք, կարգի կբերենք, կլինի նաև արհեստանոց, և կլինեն մարդիկ, ովքեր իրենց ռետրո մեքենաները կթողնեն այստեղ»,-եզրափակեց Արթուրը։  

Նյութը` Սիրանուշ Գրիգորյանի

Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի

 

Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game