Եգիպտոսում կործանված ռուսական ինքնաթիռը շահագործող ավիաընկերությունում էական խախտումներ չեն հայտնաբերվել
International newsԵգիպտոսում կործանված A321 ինքնաթիռը շահագործող «Կոգալիմավիա» ընկերությունում կատարած ուսումնասիրությունների արդյունքում ընկերության գործունեության մեջ էական խախտումներ չեն հայտնաբերվել:
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է Ռուսաստանի քաղավիացիայի ծառայությունը:
Շարմ էլ Շեյխ-Սանկտ Պետերբուրգ թռիչքն իրականացնող Airbus-321 ինքնաթիռը հոկտեմբերի 31-ի առավոտյան կորել է ռադարների էկրանից: Ինքնաթիռի տախտակամածին եղել է 217 ուղևոր (22-ը երեխա են) և անձնակազմի 7 անդամ: «Կոգալիմավիա» ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռն անհետացել էր թռիչքից 23 րոպե անց: Բոլոր ուղեւորները զոհվել են: ՌԴ Դաշնային հետախուզությունների բյուրոն հաստատել է, որ ինքնաթիռը կործանվել է ահաբեկչության հետևանքով: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խոստացել է, որ ինքնաթիռի կործանման բոլոր մեղավորները խստորեն կպատժվեն: