Մենք պետք է ոչնչացնենք «Իսլամական պետությունը». Ջոն Քերի
International newsԱշխարհը գտնվում է պատերազմի մեջ ընդդեմ Իսլամական պետության եւ այդ հարցում հաղթանակ տանելու համար անհրաժեշտ է ակտիվ համագործակցություն եւ համատեղ գործողություններ բոլոր հաթակներում: Այս մասին հայտարարեց ԱՄՆ Պետքարտուղար Ջոն Քերին Բելգրադում ԵԱՀԿ նախարարական խորհրդի ժամանակ:
Քերիի ելույթի մեծ մասը նվիրված է եղել միջազգային ահաբեկչությանն ու դրա դեմ պայքարին: Քերին շեշտել է, որ Փարիզում, Անկարայում, ԱՄՆ-ում կայացած ահաբեկչությունները, ռուսական ինքնաթիռի խոցումը փաստում են, որ աշխարհը պետք է լուրջ միջոցառումներ ձեռնարկի միջազգային ահաբեկչության դեմ:
«Միջազգային ահաբեկչությունն անթույլատրելի երեւույթ է: Մենք ցավակցում ենք այդ սարսափելի հանցագործություններից զոհվածների ընտանիքներին եւ մեր աջակցությունը հայտնում նրանց: Մենք ԻԼԻՊ-ի դեմ պատերազմական իրավիճակում ենք եւ մենք պետք է գործենք բոլոր հարթություններով: Մենք պետք է կործանենք ԻԼԻՊը: Այս առնչությամբ որեւէ տեսակի բանակցություններ չպետք է վարել: Ուղղակի պետք է կործանել ԻԼԻՊ-ը»,-ասել է Քերին՝ հավելելով, որ համատեղ աշխատանքի շնորհիվ հնարավոր կլինի կարճ ժամանակում հասնել «Իսլամական պետության» կործանմանը: