Պերես. Ակումբը պատրաստ է բողոքարկել ցանկացած պատիժ
SportՄադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը թիմի՝ Իսպանիայի գավաթի խաղարկությունից կանոնադրության խախտման պատճառով դուրս մնալու լուրերի վերաբերյալ իր մեկնաբանությունն է տվել:
Հիշեցնենք, որ Իսպանիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչ փուլի՝ «Քադիսի» հետ խաղին որակազրկման պատճառով մասնակցելու հնարավորություն չուներ կիսապաշտպան Դենիս Չերիշևը, սակայն ռուս ֆուտբոլիստը մասնակցեց առաջին կեսին և դարձավ գոլի հեղինակ:
-Առաջին հերթին՝ Դենիսը տեղյակ չի եղել իր որակազրկման մասին: «Ռեալը» ֆուտբոլիստին որակազրկված չի համարել, ակումբը պատրաստ է բողոքարկել ցանկացած պատիժ: Հավատում ենք մեր ճշմարտացիությանը և պաշտպանելու ենք մեր դիրքորոշումը:
Չեմ կարծում, որ ակումբում որևէ մեկն անուշադիր է աշխատել այս իրավիճակում: Ռաֆայել Բենիտեսն անձամբ է խնդրել ստուգել ֆուտբոլիստների որակազրկումների փաստաթղթերը, քանի որ այս խաղին հայտավորել էինք շատ երիտասարդ ֆուտբոլիստների:
Այս գործում և Գավաթի խաղարկությունում հաղթանակ ենք ակնկալում՝ չնայած, բնականաբար, ակումբում բոլորը տխրել են տեղի ունեցածից: Մենք առաջին անգամ ենք հայտնվում նման իրավիճակում,-Պերեսի խոսքը մեջբերված է մադրիդյան ակումբի պաշտոնական կայքից: