ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանի հավաքականը բարձրացել է չորս հորիզոնականով
SportՖԻՖԱ-ի դասակարգման նոր աղյուսակում ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը բարձրացել է 4 հորիզոնականով՝ զբաղեցնելով 123-րդ տեղը:
Ինչպես հաղորդում է ՀՖՖ պաշտոնական կայքը, աղյուսակը գլխավորում է Բելգիան, Արգենտինան երկրորդն է, Իսպանիան՝ երրորդը:
4-10-րդ հորիզոնականներում են Գերմանիան, Չիլին, Բրազիլիան, Պորտուգալիան, Կոլումբիան, Անգլիան և Ավստրիան:
Ֆուտբոլի Ռուսաստանի ազգային հավաքականը ՖԻՖԱ-ի աղյուսակում 24-րդն է, Վրաստանը՝ 122-րդը: