Սերգեյ Լավրովը մեկնաբանել է Մեծ Բրիտանիայի գործողությունները Սիրիայում
International newsՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մեկնաբանել է Մեծ Բրիտանիայի որոշումը, ըստ որի` նրանք պատրաստվում են հարվածներ հասցնել ԻՊ-ի վրա Սիրիայի տարածքում։
Լավրովն ասել է, որ այդպիսի գործողությունները կոալիցիան պետք է կատարի` համաձայն ՄԱԿ-ի թույլտվության և տվյալ երկրի իշխանության օգնությամբ։
«Ինչ վերաբերում է Մեծ Բրիտանիային, ապա մենք հանգել ենք այն եզրակացության, որ յուրաքանչյուր կոալիցիա պետք է միջազգային իրավունքներին համապատասխան գործի, այս մասին նաև ՌԴ նախագահն է ասել»,- ասել է Լավրովը։
«Դա նշանակում է, որ կամ պետք է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշմամբ լինի, կամ էլ տվյալ երկրի իշխանության համաձայնությամբ, որի սահմաններում տեղի է ունենում ահաբեկիչների դեմ պայքարը»,- ավելացել է Լավրովը։