Տուսկը Եվրամիության ղեկավարներին նամակ է ուղարկում Մեծ Բրիտանիայի անդամակցության գնահատմամբ
International newsԵվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը դեկտեմբերի 7-ին նամակ կուղարկի Եվրամիության երկրների ղեկավարներին, որում նա իր գնահատականը կտա ԵՄ-ին Մեծ Բրիտանիայի անդամակցությանը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Երկուշաբթի ես նամակ կուղարկեմ ԵՄ-ի պետությունների ու կառավարությունների բոլոր ղեկավարներին՝ ԵՄ-ին Մեծ Բրիտանիայի անդամակցությանն իմ գնահատմամբ»,-հայտնել Է Տուսկը Twitter-ի իր հաշվում:
Եվրախորհրդի ղեկավարը նաեւ հայտնել Է, որ դեկտեմբերին ԵՄ-ին Մեծ Բրիտանիայի անդամակցության շուրջ Եվրախորհրդում անցկացվող քննարկումները պետք Է համաձայնագրի համար «ճանապարհ հարթեն փետրվարին»:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը ձգտում Է հասնել ԵՄ-ին Բրիտանիայի անդամակցության պայմանների փոփոխման եւ բուն միավորման բարեփոխման, ինչից հետո՝ 2017 թվականի վերջից ոչ ուշ, մտադիր Է հանրաքվե անցկացնել ԵՄ-ին անդամակցության հարցի շուրջ:
Եվրամիության գծով գործընկերների հետ բանակցությունները վերաբերում են չորս ոլորտների՝ մրցակցությանը, ինքնիշխանությանը, սոցիալական քաղաքականությանը եւ տնտեսական կառավարմանը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: