Կահիրեում 18 մարդ Է զոհվել գիշերային ակումբի վրա կատարված հարձակման հետեւանքով
International newsԿահիրեում 18 մարդ Է զոհվել գիշերային ակումբի վրա կատարված զինված հարձակման հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 4-ին հաղորդել Է Al Arabya հեռուստաալիքը:
Ստացված տեղեկությունների համաձայն՝ անհայտ անձինք վաղ առավոտյան ներխուժել են Եգիպտոսի մայրաքաղաքի Ագուզա թաղամասի «Շահրազադ» հյուրանոցում գտնվող ռեստորան, որտեղ սիրում Է հավաքվել երիտասարդությունը: Նրանք հրկիզիչ խառնուրդով շշեր են նետել այնտեղ եւ միաժամանակ կրակ են բացել: Հարկաբաժնում սաստիկ հրդեհ Է բռնկել:
Ներկայում պատահարի վայրում աշխատում են հրշեջներն ու փրկարարները: Զոհվածների ու տուժածների մեծ մասը ռեստորանի աշխատակիցներն են, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: