Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները հնարավոր է հանդիպեն դեկտեմբերի վերջին. Ուորլիք
PoliticsՀայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը հնարավոր է հանդիպեն դեկտեմբերի վերջին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը: «Մենք այս ամսվա վերջին Հայաստանի և Ադրբեջանի միջև գագաթնաժողովի կազմակերպման ճանապարհին ենք»,- գրել է Ուորլիքը:
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարՍերգեյ Լավրովը, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ևՖրանսիայի` Եվրոպական հարցերով պետքարտուղար ՀարլեմԴեզիրը դեկտեմբերի 3-ին տարածած հայտարարությամբնորից վերահաստատել են ԼՂ հակամարտության խաղաղկարգավորմանը համատեղ միջնորդելու հանձնառությունը:
Նրանք ողջունել են Հայաստանի նախագահ Սերժ Սարգասյանիև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև Մինսկի խմբիհամանախագահների հովանու ներքո հանդիպմանհնարավորությունը: «Վերջին շրջանում լարվածության աճիհետ կապված մենք հորդորում ենք կողմերին կրկին հանձնառնել հակամարտության խաղաղ կարգավորումը և փարատելբոլոր թյուրընկալումներն այն մասին, որ իրենք լուրջ չեն տրամադրված բանակցված կարգավորման հասնելու իրենց մտադրություններում:Կողմերը պետք է շարունակեն դեռևս 2014 թվականին Սոչիում, Ուելսում և Փարիզի գագաթնաժողովում սկսված քննարկումները համապարփակկարգավորման բաղադրիչների շուրջ, և պետք է ակտիվացնեն երկխոսությունը 2016 թվականին՝ այն առաջարկությունների հիման վրա, որներկայումս դրված են քննարկման»,- ասվում է նախարարական հավաքի պատվիրակությունների ղեկավարների հայտարարությունում:
ՄԽ համանախագահող երկրների ներկայացուցիչներն ընդգծել են, որ այս տարի բռնությունների զգալի ավելացումը շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանում անկայուն է դարձրել ստատուս-քվոն: Նրանք հատկապես դատապարտել են ականանետերի և մյուս ծանրզինատեսակների օգտագործումը և ցավակցություն հայտնել դրանց պատճառած քաղաքացիական կորուստների համար. «Լեռնային Ղարաբաղիհակամարտության կարգավորման համար ռազմական լուծում գոյություն չունի, որևէ բան չի կարող արադարացնել խաղաղ քաղաքացիականանձնաց սպանությունը և վիրավորումները: Մենք խստագույնս կոչ ենք անում կողմերին նվազեցնել լարվածությունը և պաշտպանել բնակիչներին:Համանախագահներն առաջարկել են ռիսկի նվազեցման միջոցառումներ, այդ թվում` ԵԱՀԿ հետաքննչական մեխանիզմներ, որոնք կողմերին կոչենք անում ներդնել»:
Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ արտաքին գերատեսչությունների ներկայացուցիչները ողջունել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեիհովանու ներքո կորած անձանց մասին տեղեկատվության փոխանակման գործում գրանցված առաջընթացը և խրախուսել հետագահամագործակցությունը ԿԽՄԿ-ի հետ: Ընդգծվել է, որ ԵԱՀԿ-ն պետք է երաշխավորի բավարար ֆինանսավորում այս կարևոր մարդասիրականմիջոցառման լիակատար ներդման համար:
Համատեղ հայտարարությամբ կոչ է արվել ԼՂ հակամարտության կողմերին ազատ արձակել բոլոր գերիներին, որը համահունչ է 2010 թվականիհոկտեմբերին` Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի Դաշանության նախագահների կողմից ընդունված Աստրախանի հռչակագրի ոգուն:
Հարևան ժողովուրդների միջև փոխվստահության ձևավորման նպատակով շեշտվել է հայերի և ադրբեջանցիների միջև երկխոսությանանհրաժեշտությունը: