Ռուսաստանցիները համակարծիք են,որ իշխանությունները պարտավոր Էին արձագանքել Սու-24-ի հետ կապված միջադեպին
International newsԳրեթե բոլոր ռուսաստանցիներն այն կարծիքին են, որ իշխանությունները պետք Է պատասխան միջոցներ ձեռնարկեին ռուսական ռազմական ինքնաթիռի վրա Թուրքիայի օդուժի գրոհից հետո: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի (ՀԿՈւՀԿ) հերթական սոցիոլոգիական ուսումնասիրության արդյունքները:
«Հարցման մասնակիցների միայն 1 տոկոսն Է կարծում, որ Ռուսաստանի իշխանությունները պետք Է անտեսեն տեղի ունեցածը եւ պատասխան ոչ մի գործողություն չձեռնարկեն»,-ասված Է հարցման մեջ:
Մասնավորապես, առաջարկվել Է խստիվ հակազդել պատահածին՝ սահմանել տնտեսական պատժամիջոցներ, բոլոր կապերը խզել Թուրքիայի հետ, պատերազմ սկսել: Առաջարկվել Է նաեւ այդ հարցում ավելի ճկուն լինել, օրինակ, բացատրություններ պահանջել, Թուրքիայի վրա դիվանագիտական ճնշում գործադրել, ուժեղացնել երկրի պաշտպանությունը: Նաեւ առաջարկվել Է իրադրությունը կարգավորել խաղաղ ճանապարհով:
ՀԿՈւՀԿ-ի տվյալներով՝ հարցման մասնակիցների շուրջ քառորդ մասն այն կարծիքին Է, որ տեղի ունեցածը պետք Է սրի ռուս-թուրքական հարաբերությունները: Յուրաքանչյուր տասներորդ ռուսաստանցին սոցիոլոգներին պատասխանել Է, որ հնարավոր Է համարում պետությունների միջեւ պատերազմի սկսումը:
Նաեւ նշվում Է, որ վերջին իրադարձությունները նկատելի ազդեցություն չեն գործել սիրիական հակամարտությանը ՌԴ-ի մասնակցության նկատմամբ ռուսաստանցիների դիրքորոշման վրա: Այսօր մեծամասնությունը, (վերջին հարցման ժամանակ՝ 62 տոկոսը) ինչպես եւ միջադեպից մի քանի օր առաջ, պաշտպանում Է իշխանությունների կողմից ընտրված քաղաքականությունը:
ՀԿՈւՀԿ-ի հարցումն անցկացվել Է նոյեմբերի 28-29-ին: Հարցմանը 1600 մարդ Է մասնակցել Ռուսաստանի 46 մարզերի, երկրամասերի ու հանրապետությունների 130 բնակավայրերում: Վիճակագրական սխալանքը չի գերազանցում 3,5 տոկոսը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: