ՈՒՆԻԱՆ-ը գրում է, որ Ուկրաինայի եւ Սլովակիայի տարածքով ուժգորոդյան միջանցքով գազի տարանցումը, որն ամսվա սկզբից կայուն կերպով գերազանցել է 60 մլն խմ-ն, երկուշաբթի կրճատվել է 49,6 մլն խմ, ինչը 17%-ով ցածր է նախորդ երկու շաբաթների միջին ցուցանիշներից:
Հիշեցնենք, որ Սլովակիան ռուսական գազի ԵՄ մատակարարման գլխավոր տարանցիկ միջանցքներից է: Ի դեպ ռուսական գազի եվրոպական մատակարարումների սովորական ծավալների անկում են արձանագրել նաեւ Ավստրիայում եւ Լեհաստանում: