Բունդեսթագը հավանություն տվեց Սիրիայում ԻՊ-ի դեմ բունդեսվերի առաքելությանը
International newsԳերմանիայի խորհրդարանը (Բունդեսթագ) դեկտեմբերի 4-ին հավանություն Է տվել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում բունդեսվերի առաքելությանը: «Կողմ» են քվեարկել 445 պատգամավորներ՝ 598-ից, «դեմ»՝ 146-ը, յոթ պատգամավոր քվեարկության ընթացքում ձեռնպահ Է մնացել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Այժմ այդ որոշումը պետք Է հաստատի Բունդեսրատը՝ Գերմանիայի 16 դաշնային երկրամասերի ներկայացուցիչների ժողովը:
Ենթադրվում Է, որ առաքելությունը կշարունակվի մինչեւ 2016 թվականի դեկտեմբերի 31-ը, դրա արժեքը կկազմի մոտավորապես 134 մլն եվրո, մանդատը նախատեսում Է մինչեւ 1,2 հազար զինծառայողների մասնակցություն:
Նախատեսվում Է, որ Սիրիա կուղարկվի չորսից մինչեւ վեց «Տոռնադո» հետախույզ-ինքնաթիռ: Բացի այդ, ենթադրվում Է, որ գերամանական ֆրեգատը Միջերկրական ծովում կաջակցի «Շառլ դե Գոլ» ֆրանսիական ավիակրի գործողություններին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: