Քերին խոստացավ օգնել Հունաստանին՝ հաղթահարելու տնտեսական ճգնաժամը
International newsԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին խոստացել Է օգնել Հունաստանին՝ դուրս գալու տնտեսական ճգնաժամից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է Արմենպրեսը, հաղորդել Է Աթենքի նորությունների գործակալությունը:
«Ես գիտեմ, որ դա դյուրին չԷ, մենք մեր կարեցածը կանենք, որպեսզի տեսնենք, թե ինչպես Է Հունաստանը ինչ-որ պահի դուրս եկել զարգացման ուղի»,-ասել Է ԱՄՆ-ի պետքարտուղարը Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասի հետ կայացած հանդիպմանը, որը տեղի Է ունեցել վարչապետի նստավայրում:
Պետքարտուղարն արծարծել Է միգրացիայի խնդիրը, նշելով, որ Հունաստանը շատ լուրջ մարտահրավերի Է բախվել այդ բնագավառում:
Քերին նաեւ շնորհակալություն Է հայտնել Հունաստանի վարչապետին անվտանգության հարցում սերտ համագործակցության համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: